• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի դեսպանի այցելությունը Նիդերլանդների Լիմբուրգ նահանգ

16 սեպտեմբերի, 2020

Սեպտեմբերի 16-ին դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Նիդերլանդների Լիմբուրգ նահանգ։

Նահանգային կենտրոն Մաաստրիխտում դեսպան Բալայանը Նիդերլանդների հարավային նահանգներում ՀՀ պատվավոր հյուպատոս Վիլլի ֆան դե Կերկհովի և Մաաստրիխտի Անի հայ համայնքի ներկյացուցիչ Վազգեն Սարգսի ուղեկցությամբ հանդիպում ունեցավ նահանգապետ Թեո Բովենսի հետ։ 

Դեսպանի այցելության պատվին նահանգապետարանի առջև բարձրացվել էր Հայաստանի դրոշը։  

Դեսպան Բալայանը նահանգապետին ներկայացրեց Վիլի ֆան դե Կեկհոֆին, ում մասին խոսելով՝ նահանգապետը նշեց, որ հանրաճանաչ մարզիկի նշանակումը հավելյալ տեսանելիություն կապահովի Հայաստանի համար։ 

Անդրադարձ կատարվեց նիրդերլանդացի և հայ ժողովուրդների դարավոր կապերին և Լիմբուրգ նահանգում հայկական ժառանգության վկայություններին։ Տ. Բալայանը շնորհակալություն հայտնեց նահանգապետին հայ ժողովրդի հանդեպ ունեցած հատուկ հարգանքի և ցուցաբերած վերաբերմունքի համար, որի մասին բազմաթիվ առիթներով նշել են Մաաստրիխտի հայ համայնքի ներկայացուցիչները։ Ընդգծելով Հայաստանի և Նիդերլանդների միջև ներկայումս հարաբերությունների բարձր մակարդակը՝ քննարկվեց ապակենտրոնացված փոխգործակցությունը զարգացնելու ուղիները, որը կարող է դրսևորվել Լիմբուրգի և Հայաստանի որևէ մարզի միջև համագործակցություն հաստատելու միջոցով։ Մտքեր փոխանակվեցին մշակութային համագործակցության վերաբերյալ։ Այդ համատեքստում նախանշվեցին առաջիկա տարիների ծրագրերը։ 

Նույն օրը երեկոյան դեսպան Տ. Բալայանը ներկա գտնվեց ՀՀ դեսպանության հովանու ներքո, Մաաստրիխտի Անի հայ համայնքի և գերմանահայ կանանց «Սիլվա Կապուտիկյան» միության կազմակերպմամբ Մաաստրիխտի Սուրբ Սերվատիուսի տաճարում Քյոլնի «Լույս» նվագախմբի կատարմամբ «Խաղաղությանը նվիրված» համերգին։

Երեկոյի հատուկ հյուրն էր Հայաստանից հրավիրված մեներգչուհի Տաթևիկ Աշուրյանը։ 

Համերգին բացման խոսքով հանդես եկավ Մաաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցական խորհրդի նախագահ Լևոն Սարկիսը։

Միջոցառմանը ներկա էին Լիմբուրգից ընտրված Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Մարթայն ֆան Հելֆերտը, Արևմտյան Եվրոպայում հայ առաքելական եկեղեցու պատվիրակ, Վատիկանում Ամենայն Հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանը, Գերմանիայի հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Սերովպե արքեպիսկոպոս Իսախանյանը, Լիմբուրգի եպիսկոպոս Հարրի Սմիթսը,  Մաաստրիխտի հայ համայնքի անդամներ, արվեստի և մշակույթի ներկայացուցիչներ։ 

Համերգն եզրափակվեց հոգևոր դասի ներկայացուցիչների խաղաղությանը նվիրված   միասնական աղոթքով։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: